Քաղաքականություն

Հորմուզի նեղուցը բաց չի լինի իրենց հարվածել ցանկացող որևէ երկրի համար․ Իրանի ԱԳՆ

Ofelya 1 րոպե 111 դիտում
Հորմուզի նեղուցը բաց չի լինի իրենց հարվածել ցանկացող որևէ երկրի համար․ Իրանի ԱԳՆ

Մի շարք երկրների նավեր անցել են Հորմուզի նեղուցով Իրանի հետ համաձայնեցված կարգով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։


Նրա խոսքով՝ մի քանի պետություններ իրենց նավերի անցումը նեղուցով կազմակերպել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակարգման արդյունքում։ Դիվանագետը նշել է, որ դա վկայում է Իրանի պատասխանատու մոտեցման մասին՝ տարածաշրջանում նավարկության ապահովման հարցում։


Բաղային ընդգծել է, որ վերջին օրերի զարգացումները պայմանավորված են պատերազմով, որը, ըստ նրա, տարածաշրջանին պարտադրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ազգային անվտանգությունն ապահովելու և հնարավոր սպառնալիքները կանխելու համար։


Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Օրմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ միջազգային նավարկության համար, սակայն այն փակ է այն երկրների համար, որոնք, ինչպես նա նշել է, ագրեսիա են իրականացրել Իրանի դեմ։


Ավելի վաղ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկում են Հորմուզի նեղուց ռազմական նավեր ուղարկելու հնարավորությունը՝ ապահովելու նավարկության անվտանգությունը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250