Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է․ Գալյան
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-ասել է նախարարը:
Նախարարը հստակեցրել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգային դրույթները նախկինում մշակվել էին, իսկ տեքստը մշակել են այդ դրույթների վրա:
Գալյանի խոսքով՝ մոտեցումը հետևյալն է՝ կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա:
«Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»,- նշել է Գալյանը:
Դատական իշխանության հետ կապված նախատեսելու են երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն: Նաև որպես սկզբունք նախատեսվելու է գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա։
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...