Գերմանիայից արձագանքել են Թրամփի կոչերին
Բեռլինն արձագանքել է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությանը սատարելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին՝ հայտարարելով, որ «այս պատերազմը որևէ առնչություն չունի ՆԱՏՕ-ի հետ։ Սա ՆԱՏՕ-ի պատերազմը չէ»։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ներկայացուցչի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը քողարկված սպառնալիք էր հնչեցրել ՆԱՏՕ-ի հասցեին՝ հայտարարելով, որ դաշինքը կարող է «շատ վատ ապագայի» բախվել։
Գերմանիայի կառավարությունը նաև կրկին ընդգծել է, որ չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ գործողության։
«Մասնակցությունը չի դիտարկվել մինչև այս պատերազմը և չի դիտարկվում նաև հիմա»,— հավելել է կառավարության ներկայացուցիչը։
Այսօր առավոտյան, ժամանելով Բրյուսել, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Իոհան Վադեփուլը լրագրողներին հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ՆԱՏՕ-ի երկրների համար որևէ դերակատարում չի տեսնում։
Մերցը վերջին օրերին խստացնում է իր դիրքորոշումը Իրանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, որը դադարեցման նշաններ ցույց չի տալիս։ Անցյալ շաբաթ նա քննադատել է ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման համար և բացահայտ հայտարարել, որ չի հասկանում, թե ԱՄՆ-ն ինչ պլաններ ունի պատերազմի ավարտի համար։
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ «մինչ պատերազմը թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իսրայելը հստակ հասկացրել էին, որ եվրոպական օգնությունն անհրաժեշտ չէ և ցանկալի չէ»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակ...
Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար. Քոչարյան
Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնո...
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մե...
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...