Նոր սահմանափակումներ Ադրբեջանում․ խստացվում են զինծառայությունից խուսափելու կանոնները
Ադրբեջանում խստացվել են զինվորական ծառայությունից խուսափելու դեմ օրենսդրական կարգավորումները։ Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի Զինվորական ծառայության զորակոչի և մոբիլիզացիայի պետական ծառայությունից։
Միգրացիոն օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ եթե քաղաքացին խուսափում է ակտիվ զինվորական ծառայության կամ զորահավաքի զորակոչից, նրա երկրից դուրս գալու իրավունքը կարող է ժամանակավորապես սահմանափակվել մինչև համապատասխան որոշման ընդունումը։
Այս փոփոխությունները ներառվել են նաև Ադրբեջանի Հանրապետության Գերագույն դատարանի լիագումար նիստի որոշման մեջ, որը վերաբերում է զինվորական ծառայությունից խուսափելու, զորամասը կամ ծառայության վայրը չարտոնված լքելու և դասալքության գործերով դատական պրակտիկային։
Բացի այդ, պատասխանատվություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ զորակոչիկը զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փոխում է իր բնակության վայրը երեք ամսից ավելի, դուրս չի գալիս նախկին բնակության վայրի զինվորական հաշվառումից և չի գրանցվում իր փաստացի բնակության վայրում կամ չի տեղեկացնում համապատասխան մարմիններին։
Ըստ լրատվականի՝ Օրենսդրական փոփոխությունների նպատակը երկրի ազգային անվտանգության ամրապնդումն է, զինված ուժերում զորակոչիկների ժամանակին հավաքագրումը և զորահավաքային համակարգի արդյունավետության բարձրացումը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...