Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին:
Ըստ Արաղչիի, այդ տարրը վերաբերում էր 60%-ով հարստացված իրանական նյութին։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ էր նոսրացնել հարստացված ուրանը՝ նվազեցնելով դրա տոկոսային պարունակությունը:
«Այնպես որ, սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում, որի նպատակն էր ապացուցել, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ և երբեք չի ցանկանա ունենալ այն»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Միևնույն ժամանակ, ըստ Արաղչիի, այժմ օրակարգում ոչինչ չկա:
«Ամեն ինչ կախված է ապագայից: Եթե երբևէ ապագայում որոշենք բանակցություններ սկսել ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների հետ, մենք կարող ենք որոշել, թե ինչ դնել քննարկման սեղանին: Այս պահին ոչինչ չի քննարկվում»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...