Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Վերջերս մի նախկին պաշտոնյա հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում ներդրումներ չի արել։ Սա ինձ զարմացրեց։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Առաջին հերթին մենք պետք է հիշել «Հայռուսգազարդը»՝ 820 մլն դոլարի ներդրում ՀՀ–ում։ Իմ նախագահության ժամանակ գազի միջին գինը հազար խմ–ի համար եղել է 64-65 դոլար։ Նույն ժամանակ ՌԴ–ն Եվրոպայում գազը վաճառում էր 3-4 անգամ ավելի թանկ գնով։ Սա ներդրո՞ւմ է, թե ոչ։ Հայաստան–Իրան գազամուղի կառուցումը ևս այդ ընկերությունն արեց։ Հրազդանի 5–րդ էներգաբլոկը ևս այդ ընկերությունն արեց։ Ստորգետնյա գազի պահեստավորման ծավալները կրկնապատկել են, սա ներդրո՞ւմ է, թե ոչ։
Եթե այդ ամբողջը գումարենք, հսկայական ծավալ է։ Այդ ներդրումները մեզ հնարավորություն են տվել Հայաստանը ոտքի կանգնեցնել»,–ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում գազիֆիկացման մակարդակը կրկնակի մեծ էր, քան հենց Ռուսաստանում։
Հարցին՝ իշխանության գալու դեպքում հնարավո՞ր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի, Քոչարյանը պատասխանել է. «Ես չեմ կարող խոստանալ, որ դա կանեմ, բայց կարող եմ ասել, որ դա, այո, հնարավոր է, հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ դա փոխշահավետ է»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններու...
Տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօ...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառք...