Մարդատար թռիչք դեպի Լուսին՝ 50 տարվա դադարից հետո
NASA-ի «Արտեմիս II» լուսնային առաքելությունը կրկին վերադարձել է նախանշված ժամանակացույցին։ Վերջին երկու օրերին ծրագրի ղեկավարները անցկացրել են թռիչքից առաջ պատրաստվածության վերջնական ստուգումը, նախքան Space Launch System (SLS) հրթիռն ու Orion տիեզերանավը նորից կտեղափոխվեն արձակման հարթակ։
NASA-ի տվյալներով՝ հրթիռի դուրսբերումը նախատեսված է մարտի 19-ին, իսկ արձակումը հնարավոր է արդեն ապրիլի 1-ին։
Առաքելության մեկնարկը նախատեսված էր ավելի վաղ, սակայն առաջին վառելիքալցման փորձարկման ընթացքում խնդիրներ էին առաջացել։ Փետրվարին անցկացված երկրորդ փորձը հաջող է անցել, բայց հետագա ստուգումները բացահայտել էին հելիումի մատակարարման խափանում հրթիռի վերին աստիճանում։
NASA-ում նշում են, որ խափանումն ամբողջությամբ վերացվել է, և երրորդ վառելիքալցման փորձարկում չի անցկացվի։ Հաջորդ լիցքավորումը պետք է կատարվի արդեն անմիջապես մեկնարկի օրը։ «Արտեմիս II»-ը կդառնա NASA-ի առաջին անձնակազմով թռիչքը դեպի Լուսին ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո։ Եթե «Արտեմիս I»-ը 2022 թվականի նոյեմբերին առանց անձնակազմի փորձարկել էր Orion-ի համակարգերը, ապա նոր առաքելության գլխավոր նպատակը տիեզերանավի՝ հեռավոր տիեզերքում անձնակազմի անվտանգ աջակցման հնարավորության ստուգումն է։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-14-ին առանձին շրջաններում, 1...
Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ․ այսօր՝ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում
Եղանակային պայմաններին զգայուն մարդկանց մոտ գլխացավեր կարող են պարբերաբար ի հայտ գալ տիեզերական գործընթացների ազդեցությա...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև...