Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
Օդի ջերմաստիճանը մարտի 12-14-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6, մարտի 12-15-ին գիշերը 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ին անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 12-ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...
Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ․ այսօր՝ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում
Եղանակային պայմաններին զգայուն մարդկանց մոտ գլխացավեր կարող են պարբերաբար ի հայտ գալ տիեզերական գործընթացների ազդեցությա...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 10-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,85 դրամ է, վաճառքը՝ 379,41...
