Քաղաքականություն Կարևոր

Լուրերը մեկ տողով. Փաշինյանի ճեպազրույցը․ բանակ, խաղաղություն և միջազգային ճգնաժամ

Lilit T. 1 րոպե 82 դիտում
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի ճեպազրույցը․ բանակ, խաղաղություն և միջազգային ճգնաժամ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն պետական ծառայողները, ովքեր իրենց որդիներին այլ երկրի քաղաքացիություն են տվել բանակային ծառայությունից խուսափելու համար, չպետք է աշխատեն պետական համակարգում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում, որպեսզի այդ սահմանափակումը գործի ինքնաշխատ կերպով։


• Լրագրողի հարցին՝ կապված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդու և եղբորորդու՝ զինծառայությունից ազատման հնարավոր շահերի բախման մասին, Փաշինյանը նշել է, որ նման հայտարարությունները իրավապահները պետք է ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում և քննեն։


• Վարչապետի խոսքով՝ Իրանում ընթացող ռազմական գործողությունները կարող են ազդել TRIPP ծրագրի վրա, քանի որ ԱՄՆ վարչակազմը ներկայում կենտրոնացած է Իրանի շուրջ զարգացումների վրա։


• Փաշինյանը նշել է, որ Ստրասբուրգում և Եվրախորհրդարանում Հայաստանի ներքին հարցերին անդրադառնալը բողոք չէ, այլ դիրքորոշումների ներկայացում միջազգային հարթակում։


• Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայում խոսվում է ոչ թե հարաբերական կայունության, այլ խաղաղության մասին։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը անխուսափելի է, թեև դրա ժամկետները դեռ հստակ չեն։


• Փաշինյանը նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում կարող են լինել ուժեր, որոնք չեն ցանկանում խաղաղություն և կարող են փորձել խափանել գործընթացը, սակայն անհրաժեշտ է պաշտպանել հաստատված խաղաղությունը։


• Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, սակայն նրա վիճակը լավ է։


• Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 216 կին և 198 երեխա։


• Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է 21 շտապօգնության բաժանմունք, որոնցից երեքը ամբողջությամբ ավերվել են, իսկ առողջապահական ոլորտում զոհվել է 12 աշխատակից։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250