Լուրերը մեկ տողով. Թեժացող պատերազմ․ Իրանից սպառնալիքներ, Իսրայելից հարվածներ, ԱՄՆ-ից հայտարարություններ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Մերձավոր Արևելքում պատերազմի 13-րդ օրն է. հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, իսկ իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի՝ ունենալով տարածաշրջանային և գլոբալ ազդեցություն։
• ՀՀ փրկարար ծառայության տվյալներով՝ Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն Ճամբարակ–Բերդ ճանապարհին տեղ-տեղ կա մերկասառույց, իսկ Գյումրի–Աշոցք, Լծեն–Տաթև և Կապան–Սիսիան ճանապարհները փակ են կցորդով մեքենաների համար։
• Վրաստանի և Ռուսաստանի տվյալներով՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
• Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պատերազմը ավարտելու համար պետք է ճանաչել Թեհրանի իրավունքները, վճարել փոխհատուցում և ապահովել անվտանգության միջազգային երաշխիքներ։
• Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտնել է, որ հարձակման է ենթարկվել երկրի ամենահին բանկերից մեկի մասնաճյուղը՝ նշելով, որ Իրանի զինված ուժերը վրեժ կլուծեն։
• Սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում են Իրանի ստորգետնյա թունելներում պահվող մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա՝ անօդաչու նավակներ, հականավային հրթիռներ և ծովային ականներ։
• «Հեզբոլլահի» հրթիռային հարձակման հետևանքով Իսրայելի հյուսիսում 50-ամյա տղամարդ թեթև վիրավորվել է, իսկ Իսրայելի բանակը հայտնել է Իրանից երկրի հարավային շրջանների ուղղությամբ արձակված նոր բալիստիկ հրթիռի մասին։
• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ռազմական գործողությունները անվանել է «երկշաբաթյա փոքրիկ էքսկուրսիա»՝ նշելով, որ դրանք օգնում են կանխել ավելի մեծ պատերազմը։
• Գերմանական Rheinmetall ընկերության տնօրեն Արմին Պապերգերը հայտարարել է, որ Եվրոպայում զինամթերքի պաշարները սահմանափակ են և մեծ սպառնալիքի դեպքում կարող են մի քանի օրում սպառվել։
• Նրա խոսքով՝ ընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականը զինամթերքի արտադրությունը հասցնել տարեկան 1,5 միլիոնի, իսկ ՆԱՏՕ-ի երկրներին անհրաժեշտ են ավելի շատ զրահապատ մեքենաներ։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հաղթել է» Իրանի դեմ պատերազմում, սակայն ԱՄՆ-ը կմնա հակամարտության մեջ մինչև առաքելության լիակատար իրականացումը։
• Թրամփի խոսքով՝ Իրանի համար դա պատերազմ է, իսկ ԱՄՆ-ի համար գործողությունները ավելի հեշտ են եղել, քան սպասվում էր։
• Նա նաև հայտարարել է, որ արդեն երկու անգամ ոչնչացվել է Իրանի ղեկավարությունը, և այժմ սպասվում է նոր ղեկավարական խումբ։
• Թրամփը նշել է, որ նավթի գների անկումը պայմանավորված է պատերազմով, և նման իրավիճակները կանխատեսելի են։
• ԻՀՊԿ փոխհրամանատար Ալի Ֆադավին հայտարարել է, որ Իրանը ունի ջրի տակից արձակվող հրթիռներ, որոնք կարող են կիրառվել առաջիկա օրերին։
• Հասարակական կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ Պենտագոնը բյուջետային տարվա վերջում միլիոնավոր դոլարներ է ծախսել շքեղ ապրանքների վրա՝ ծովախեցգետիններ, թանկարժեք միս, դաշնամուր և այլ իրեր։
• Reuters-ի տվյալներով՝ Իրանի հետ պատերազմի առաջին վեց օրերը ԱՄՆ-ին արժեցել են առնվազն 11,3 միլիարդ դոլար։
• Հարցումների համաձայն՝ Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ում ունի մոտ 38–41% աջակցություն՝ դառնալով Երկրորդ համաշխարհայինից հետո ամենաանպոպուլյար պատերազմներից մեկը։
• Իսրայելի բանակը սկսել է լայնածավալ հարձակումներ Բեյրութի Դահիա շրջանում։
• Պայթյուն է տեղի ունեցել Իրաքի հյուսիսում՝ Քիրքուկի օդանավակայանի մոտ։
• Իրաքի ափերի մոտ պայթուցիկներով նավակ է հարձակվել նավթատար նավի վրա, 25 նավաստի փրկվել են։
• Դրոն է բախվել Դուբայի բարձրահարկ բնակելի շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
• ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի պատերազմը ստվերել է Ռուսաստան–Ուկրաինա պատերազմի թեման։
• Նրա խոսքով՝ նա հանդիպել է ռուսական պատվիրակությանը՝ Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, և կողմերը պայմանավորվել են կապի մեջ մնալ մինչև պատերազմի ավարտը։
• Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակում են իրականացրել Իրանի վրա՝ ընդգծելով, որ քաղաքացիական զոհերը անընդունելի են։
• Օմանի Սալալա նավահանգստում նավթային պահեստում բռնկված հրդեհը շարունակում է մեծանալ։