Սենատոր Գրեմը՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների մասին
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Իրանի միջուկային հնարավորությունների զարգացումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել միջազգային անվտանգության համար։ Նրա խոսքով՝ եթե Թեհրանը ունենար մի քանի միջուկային մարտագլխիկ, դա կփոխեր գլոբալ անվտանգության իրավիճակը։
Սենատորը նշել է, որ նման պայմաններում Իրանը կարող էր ճնշում գործադրել միջազգային հանրության վրա։ Գրեմի խոսքով՝ այդ դեպքում տարածաշրջանում կարող էր նաև մեծանալ Իսրայելի անվտանգության նկատմամբ սպառնալիքը։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ գործողություններին՝ նշելով, որ «Էպիկական զայրույթ» անվանումով գործողության շրջանակում ԱՄՆ-ը թիրախավորում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ներուժը՝ փորձելով նվազեցնել այդ երկրի հնարավորությունները ահաբեկչական սպառնալիքներ ստեղծելու համար։
Գրեմը հավելել է, որ իրականացվող քայլերը հնարավոր են դարձել ԱՄՆ զինված ուժերի և երկրի ղեկավարության համատեղ աշխատանքի շնորհիվ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...