Իրանը կարձագանքի՝ արգելափակելով Հորմուզի նեղուցով նավարկությունը․ The New York Times
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թերագնահատել է Իրանի հնարավորություններն ու նրա ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ անդրադառնալով Վաշինգտոնի քաղաքականությանը Թեհրանի նկատմամբ։
Պարբերականի տվյալներով՝ մի շարք փորձագետներ նախազգուշացրել էին հնարավոր հետևանքների մասին, սակայն ԱՄՆ վարչակազմը նախընտրել է արագ ռազմական գործողությունների տարբերակը։ Վաշինգտոնում ենթադրում էին, որ Իրանի բարձրագույն ղեկավարության չեզոքացումը կարող է արագորեն հանգեցնել երկրի քաղաքական համակարգի փլուզմանը։
Թերթի գնահատմամբ՝ Իրանը կարձագանքի՝՝ սահմանափակելով կամ արգելափակելով Հորմուզի նեղուցով նավարկությունը։ Այդ դեպքում վտանգի տակ կարող են հայտնվել միջազգային ծովային փոխադրումները և համաշխարհային էներգակիրների մատակարարումները։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...