Ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար․ Փաշինյան
Ութ ամիս է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված: 2025 թվականը մեր անկախությունից՝ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ո՛չ զոհ է եղել, ո՛չ վիրավոր: Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում: Անկախությունից ի վեր առաջին անգամ՝ 2025 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի տարածքով անցնելով, նաև անցնելով Վրաստանի միջով, գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ, ըստ Փաշինյանի, 2025-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները. «Ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար»:
«Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե հենց այսօր պատրաստ ենք ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով:
Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել: Ենթադրում եմ, որ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման:
Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ-ն TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է ՀՀ-ի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...