Առաջադրումներն ավարտվելուց հետո կհայտարարվեն ուժերի անունները․ ԿԸՀ նախագահ
«Քաղաքական ուժերն իրենց անունները, իրենց ծրագրերն իրենք են որոշում։ Մենք գործ ունենք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշիքների հետ»,- ասուլիսում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք պատրաստվում են քվեաթեթրիկ առանձնացնել «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժի անունով։
«Արդյոք մենք կունենանք նման կուսակցություն կամ դաշինք, որը կմասնակցի ընտրություններին, ես չգիտեմ։ Ձեր այս հարցին կարող եմ ինչ-որ չափով պատասխանել ապրիլի 24-ին, երբ որ բոլոր առաջադրումներն ավարտված կլինեն ու բոլորդ կիմանաք այն քաղաքական ուժերի անունները որոնք առաջադրվել են։
Բնական է, առաջադրվելուց հետո, ըստ օրենսդրության, գրանցված բոլոր կուսակցությունների անունով քվեաթերթիկներ են տպվում»,- ասել է Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ երբ որ կունենան ցանկացած անունով կուսակցություն, բնականաբար, պետք է այդ անունով քվեաթերթիկ տպագրել։
«Բայց այսօր ասել, արդյո՞ք... Պետք է ունենանք գրանցված կուսակցությունը կամ դաշինքը, որպեսզի տպագրենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, ինքնաբացարկ չհայտեն, բնականաբար, տպագրելու են ինչ անուն ուզում է կուսակցությունը կամ դաշինքը կրի»,- ասել է Վ. Հովակիմյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...