ՊԵԿ-ը՝ արտերկրից ստացվող փոխանցումների և վարկերի հայտարարագրման մասին
Վարկերի մասով բազմաթիվ քաղաքացիներ հարց էին բարձրացնում, թե ինչու են դրանք հայտարարագրման ենթակա։ Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը, Ֆինանսների նախարարությունն ու Կառավարությունը վերացրել են այդ պահանջը։
«Շեմի մասով, այո՛, շեմը վերանայվել է և, փորձեմ ավելի պարզ լեզվով բացատրել, որ հասկանալի լինի, օրինակ՝ երկու ընկեր, միասին գնացել են որևէ սրճարան և մի ընկերը վճարում է կատարել, այնուհետև մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս, նման դեպքերը, իրականում, օրենքի իմաստով նախկինում էլ հայտարարագրման ենթակա չէին, բայց հիմա՝ առավել ևս: Գործարքի մասով շեմի առկայությունը հնարավորություն է տալիս, որ նման գործարքների համար մեր քաղաքացիներն ընդհանրապես չանհանգստանան»,- պարզաբանել է նա։
ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ այս թեմայի շուրջ մեդիադաշտում շատ ապատեղեկատվություն կա, սակայն իրենց նպատակը փոքր գործարքներ բացահայտելը կամ դրանց վերաբերյալ վարչարարություն իրականացնելը չէ, այլ ընդհանուր պատկերը տեսնելը։
«Նախկինում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք ևս ապատեղեկատվություն են եղել, օրինակ՝ ձեր օտարերկրյա բարեկամներից ստացվող փոխանցումները սկսում են հարկվել և այլն: Փորձը ցույց տվեց, ինչպես և մենք ասում էինք, որ նման իրողություն չկա և դա բացարձակ սուտ է եղել»,- նշել է Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...