Իրանը համաձայն չէ հրադադարի․ անհրաժեշտ է «կոշտ պատասխան» տալ ագրեսորին․ ԱԳՆ
Իրանը չի պատրաստվում համաձայնել հրադադարի, քանի դեռ հարձակվող կողմը չի ստացել այնպիսի պատասխան, որը կկանխի հետագա ռազմական գործողությունները Թեհրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։
Նա այդ մասին գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հրադադարի պայմանավորվածության։ Ղալիբաֆի խոսքով՝ անհրաժեշտ է «կոշտ պատասխան» տալ ագրեսորին, որպեսզի վերջինս այլևս չմտածի Իրանի դեմ գործողություններ իրականացնելու մասին։
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է, որ Թեհրանը նպատակ ունի դուրս գալ այն շրջանից, որը նա բնութագրել է որպես «պատերազմ–բանակցություններ–հրադադար և կրկին պատերազմ» հաջորդականություն։
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է կոտրել այդ շղթան և կանխել նման իրավիճակների կրկնությունը ապագայում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...