ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում ԱՄԷ-ում
Մարտի 10-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։
Այս ընթացքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությունն են հայցել նաև առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց հետ պահպանվել է մշտական կապ՝ հրատապ հարցերը հասցեագրելու նպատակով։ Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ։
Դեսպանության տվյալներով այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններու...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառք...
Տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօ...