ԱՄԷ-ն առաջին հարվածն է հասցրել Իրանին
Իսրայելական լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին հարվածն է հասցրել Իրանին։
ԱՄԷ-ն հարձակվել է Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Հարվածը նախնական է եղել՝ թիրախավորելով աղազրկման գործարանը, հաղորդում է Ynet-ը։ Իսրայելը կարծում է, որ եթե իրանական հարձակումները շարունակվեն, ԱՄԷ-ն կարող է միանալ ռազմական գործողություններին, թեև սահմանափակ ծավալով, գրում է հրատարակությունը։
Նախորդ օրը իրանական անօդաչու թռչող սարքը վնասել է Բահրեյնում գտնվող աղազրկման գործարանը։ Նման համակարգերը ջուր են մատակարարում Պարսից ծոցի երկրների մոտ 100 միլիոն մարդկանց։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...
Փեզեշքիանը զգուշացնող հայտարարություն է արել
Թեհրանը ստիպված կլինի արձագանքել ցանկացած երկրի հարձակումներին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան։ «...
Իրանցի այաթոլլաները կոչով դիմել են կառավարությանը
Երկու ազդեցիկ և արմատական իրանցի այաթոլլաները կոչ են արել կառավարությանն արագացնել նոր Գերագույն առաջնորդի ընտրություն...
Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի: Այս մասին հայտնում է...