Լուրերը մեկ տողով. Կրակոցներ Երևանում, Թրամփն ընդունել է Մեսիին ապա աղոթել
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, վաղ առավոտյան կրակոցների հետևանքով կա վիրավոր, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ։
• Իրանի պետական համակարգը ծանր պատերազմի պայմաններում շարունակում է կազմակերպված աշխատել, նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախ ցանկանում է ավարտել Իրանի դեմ գործողությունները, ապա անդրադառնալ Կուբայի հարցին։
• Իրանի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Իրանի դեմ ցանկացած հարձակում կհանգեցնի տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների դեմ պատասխան հարվածների։
• Թուրքիայի Անթալիայում տեղի են ունեցել 4.5 և 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր, ավերածությունների մասին տվյալներ չկան։
• ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանական քայլեր է ձեռնարկում Նախիջևանի ուղղությամբ իրանական ԱԹՍ-ի հարվածից հետո։
• ԱՄՆ-ը հարվածել է իրանական նավին, որը օգտագործվում էր անօդաչու սարքեր արձակելու համար։
• Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում աղոթք է կազմակերպել։
• Թրամփը Սպիտակ տանը ընդունել է «Ինտեր Մայամիի» թիմին և առանձին հանդիպում ունեցել Լիոնել Մեսիի հետ։
• Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գոհ է Զինված ուժերի աշխատանքից։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցո...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Իրանի տապալումը կարող է տարածաշրջանը մղել աննախադեպ աղետի․ թյուրքագետ
Իրանի տապալման դեպքում 2003 թվականի Իրաքին, 2011 թվականի Սիրիային, 2023 թվականի Գազային երանի ենք տալու, հայտնել է պատմա...