Այլ

Լուրերը մեկ տողով. Իրանի հետ որևէ գործարք չի լինի. անվերապահ կապիտուլյացիա. Թրամպ

Lilit A.
Լուրերը մեկ տողով. Իրանի հետ որևէ գործարք չի լինի. անվերապահ կապիտուլյացիա. Թրամպ


Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

 • Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի ռազմական ենթակառուցվածքների վրա հարվածների 15-րդ ալիքի մասին։ Թեհրանում և Սպահանում թիրախավորվել են իրանական ռեժիմի ենթակառուցվածքներ՝ շարունակվող ռազմական լարվածության ֆոնին։


• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ որևէ գործարք չի լինի, եթե այն չկատարի անվերապահ կապիտուլյացիա։ Նրա խոսքով՝ դրանից հետո հնարավոր կլինի աջակցել երկրի վերականգնմանը և տնտեսական զարգացմանը։


• Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Թեհրանի դպրոցներից մեկին։ Միաժամանակ հաղորդվում է, որ Իլամ քաղաքը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության, իսկ Թեհրանի բնակելի թաղամասում ավիահարվածից կան տուժածներ։


• Իսրայելի ֆինանսների նախարարի որդին թեթև վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Նա ծառայելիս է եղել Իսրայելի պաշտպանության բանակում։


• ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կազմակերպվել է տեղափոխում դեպի Օմանի Մասկատ քաղաք՝ Հայաստան վերադառնալու նպատակով։ Երեք օրում այնտեղ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 190 քաղաքացի, իսկ մյուսների հետ շարունակվում է կապը։


• Դատարան է ուղարկվել Մարտի 1-ի գործով ևս մի քրեական վարույթ՝ նախկին բարձրաստիճան ոստիկանների վերաբերյալ։ Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների նստացույցը ուժով ցրելուն։


• Սաստիկ բքի պատճառով Թթուջուր–Նավուր ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով մեքենաների համար։


• Խոր Վիրապի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով այրվում է եղեգ, և փրկարարները իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։


• Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիս։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250