Լուրերը մեկ տողով. Լարված նիստ Ազատ գյուղի գործով, նավթի գինը կարող է հասնել 150 դոլարի
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը անցել է լարված մթնոլորտում։ Զոհված զինծառայողների հարազատները դժգոհել են մեղադրյալի պատասխաններից և պահանջել կրկին հարցաքննել որոշ անձանց՝ պնդելով, որ հարցերին լիարժեք պատասխան չի տրվել։
• Մերձավոր Արևելքում հնարավոր լայնածավալ հակամարտությունը կարող է կտրուկ ազդել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։ Զգուշացվում է, որ Հորմուզի նեղուցի փակման դեպքում նավթի գինը կարող է հասնել մինչև 150 դոլարի մեկ բարելի համար։
• Ուկրաինան պատրաստվում է մասնագետներ ուղարկել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները պաշտպանելու իրանական անօդաչու սարքերից։ Դա արվում է ԱՄՆ-ի դիմումից հետո՝ Շահեդ տեսակի դրոնների դեմ պայքարում աջակցելու համար։
• Ադրբեջանը հայտարարել է Թեհրանում իր դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության տարհանման մասին։ Համապատասխան հրահանգներ արդեն տրվել են դիվանագիտական ներկայացուցչություններին։
• Իրանի սահմանին մոտ 1500 ռուսական բեռնատարներ կուտակվել են Ադրբեջանի կողմից տարանցման փակման հետևանքով։ Բեռների մեծ մասը սննդամթերք է, որը կարող է փչանալ, ինչի պատճառով բեռնափոխադրողները կանգնել են մեծ ֆինանսական կորուստների վտանգի առաջ։
• Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը արտակարգ ռեժիմով կազմակերպել է Հայաստանի քաղաքացիների վերադարձը։ Գոայից Երևան է տեղափոխվել 104 քաղաքացի, իսկ մի քանի տասնյակ հայեր շարունակում են մնալ տարածաշրջանի տարբեր երկրներում և կապի մեջ են դեսպանության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Իրանի շուրջ սրացում, հայտարարություններ Բաքվից ու Երևանից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային • Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանի հարվածը Նախիջևանի ուղղությամբ անպատասխան չ...
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ի հարված Նախիջևանում, կենսաթոշակների թեմա և դեպքեր Երևանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային • Նախիջևանի օդանավակայանի տարածքում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ընկել է Իր...
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է․ ԱՄՆ-ը չի բացառում զորք ուղարկել Իրան
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • ԱՄՆ-ը չի բացառել Իրանում ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը։ Վաշ...
Լուրերը մեկ տողով. Հարձակում, ցույցեր և փակվող նեղուց․ Մերձավոր Արևելքը թեժ կետում է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Հարձակման է ենթարկվել Իրանի գերագույն առաջնորդի որդու նստավայրը, որը համար...