Բինիամին Նեթանյահուն հայտարարություն է արել
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հերքել է պնդումները, ըստ որոնց՝ ինքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներքաշել է ռազմական գործողությունների մեջ՝ այդ տեսակետը բնութագրելով որպես անհիմն։
Fox News-ին տված հարցազրույցում Նեթանյահուն արձագանքել է այն կարծիքներին, թե իր գործողությունների հետևանքով Վաշինգտոնը ներգրավվել է հակամարտությունում։ Նրա խոսքով՝ նման գնահատականները «պարզապես աբսուրդ» են։ Վարչապետը նշել է, որ Դոնալդ Թրամփը գործում է՝ առաջնորդվելով այն որոշումներով, որոնք իր կարծիքով համապատասխանում են ԱՄՆ շահերին և ապագա սերունդների անվտանգությանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանում։ Տարբեր աղբյուրներ հաղորդում են ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը, իր հերթին, հայտարարում է պատասխան գործողությունների մասին՝ թիրախավորելով Իսրայելի տարածքը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներ։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...