Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ՝ 530 մ (ներառյալ պորտալները) թունելի հորատումը։ Այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ առաջին թունելի հորատումը՝ 455 մ երկարությամբ (ներառյալ պորտալները), ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այստեղ իրականացնում է երեսարկի բետոնացում։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները։
Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված. Երևանում շարունակվում է փոսային նորոգման ծրագիրը
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը: Գործընթացն իրականացվում է բոլոր վ...
Էփշտեյնի գործով ներկայացվել է 305 հայտնի անձանց վերջնական ցուցակը
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնի քրեական գործին առնչվող բոլոր նյութերը ամբողջությամբ հրապա...
Իմ նախագահության ընթացքում այլմոլորակայինների հետ շփման ապացույց չի եղել. Օբամա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը շաբաթավերջին խոսեց այլմոլորակային կյանքի գոյության մասին, պարզաբանեց, որ իր նախագահ...