Հիփոթեքային պորտֆելները կավելանան մայրաքաղաքից հեռու գտնվող մարզերում. Ազատյան
2025-ի վերջի դրությամբ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 12.8 տրլն դրամ, վարկային ներդրումները՝ 7,9 տրլն դրամ։ Այս մասին, այսօր՝ մամուլի սուլիսի ժամանակ նշեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Անդրադառնալով 7.5 տրլն դրամ վարկային ներդրումներին, Ազատյանը նշեց, որ դրանց մեջ ամենամեծ մասնաբաժինը սպառողական վարկերն են՝ 23,2 տոկոսով։
Վարկերի մեջ ամենամեծ աճը ապահովել է շինարարությունը՝ շուրջ 30 տոկոս։
ՀՀ մարզերում հիփոթեքային վարկերի պորտֆելը 2025 թվականին աճել է մոտ 31%-ով։ Ազատյանի խոսքով` պետք է հաշվի առնել նաև, որ մարզերում հիփոթեքային պորտֆելի մեծ մասը կրկին բաժին է հասնում Երևանին մոտ գտնվող մարզերին։
Նա կանխատեսում է, որ առաջիկա տարիներին հիփոթեքային պորտֆելները կավելանան նաև մայրաքաղաքից ավելի հեռու գտնվող մարզերում, քանի որ մայրաքաղաքում դադարել են գործել հիփոթեքային արտոնությունները նորակառույցներում բնակարան գնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել...
Բաքվի դատարանը հրապակել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Արայիկ Հարությունյանը և Լևո...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...