«ՀԷՑ» ընկերության արժեքը կազմում է գրեթե 1 միլիարդ դոլար. Ղազինյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արժեքը կազմում է գրեթե 1 միլիարդ դոլար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա հավելել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահին բազմիցս կոչ են արել ներկայացնել իրականությունը։
Ինչպես հիշեցրել է Դավիթ Ղազինյանը, հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը և դրանք որևէ առնչություն չունեն էլեկտրաէներգիայի սակագների հետ։
«Իշխանությունները դարձել են «Վեոլիա ջուր» ընկերության փաստաբանը՝ ասելով, թե նրանց ցանցը վատն է, որ նրանց շատ բաժանորդներ են միանում, և ուղղակիորեն հայտարարում են, որ Կառավարությունն իր պարտավորությունները չի կատարել։ Եթե Կառավարությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները «Վեոլիա ջուր» ընկերության մասով, ապա ո՞վ է ասել, որ Կառավարությունը կկարողանա կատարել իր պարտավորությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով», - եզրափակել է նա։





























