Եվրախորհրդարանը անջատել է AI գործիքները
Եվրոպական խորհրդարանը անվտանգության նկատառումներով անջատել է արհեստական բանականության մի շարք գործիքներ պատգամավորներին տրամադրված ծառայողական պլանշետներում։ Այս մասին հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով կառույցի ներսում շրջանառված էլեկտրոնային հաղորդագրությանը։
Սահմանափակումները վերաբերում են սարքերում ներկառուցված արհեստական բանականության գործառույթներին, այդ թվում՝ տեքստերի ստեղծման և վիրտուալ օգնականների հնարավորություններին։ Նշվում է, որ կիբերանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության մասնագետների անցկացրած գնահատման արդյունքում պարզվել է՝ որոշ գործառույթներ առաջադրանքների կատարման համար օգտվում են ամպային ծառայություններից, այլ ոչ թե տեղային համակարգերից, ինչը կարող է ստեղծել տվյալների արտահոսքի ռիսկ։
Մինչև հարցի ամբողջական պարզաբանումը որոշվել է տվյալ հնարավորությունները պահել անջատված վիճակում։ Խորհրդարանի տեղեկատվության գլխավոր տնօրենի կոչով պատգամավորներին նաև առաջարկվել է անջատել ոչ անհրաժեշտ AI գործառույթները սեփական սարքերում և սահմանափակել նեյրոցանցերի հասանելիությունը աշխատանքային նամակներին ու փաստաթղթերին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտին Եվրախորհրդարանը հաստատել էր արհեստական բանականության կիրառումը կարգավորող օրենքը, որով սահմանվում են սահմանափակումներ որոշ ռիսկային կիրառությունների նկատմամբ և արգելվում է իրավապահ մարմինների կողմից կենսաչափական նույնականացման համակարգերի օգտագործումը։
Նմանատիպ հոդվածներ
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «YouTube»-ի մոնետիզացիան կակտիվացվի ՀՀ-ում ապրիլի վերջին. նախարար
Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկ...
Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել...