Բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ. լավ ենք տրամադրված. Ռուսաստանի փոխվարչապետ
Ռուսաստանը դրական է վերաբերվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Հնդկաստանի միջև անցյալ տարի սկսված ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարներին, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում Հնդկաստանի հետ։ Առաջին փուլն անցել է, և մենք բավականին լավատեսորեն ենք տրամադրված։ Եթե համապատասխան համաձայնագիրը ստորագրվի Հնդկաստանի հետ, ռուսական բիզնեսը կունենա 2,2 միլիարդ բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն», - ասել է նա՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության (ՌՁՄ) Ռուսական գործարար շաբաթվա շրջանակներում Ինտեգրացիոն ֆորումում։
Փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում գործող արտոնյալ առևտրային համաձայնագրերը, ինչպես նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ ստորագրված, բայց դեռևս ուժի մեջ չմտած ազատ առևտրի գոտու համաձայնագրերը (ԱԱԳ) ապահովում են արտաքին առևտրի ռուս մասնակիցների մուտքը մոտ 700 միլիոն բնակչություն ունեցող շուկա և ընդգրկում են Ռուսաստանի արտաքին առևտրի շրջանառության մոտ 20%-ը։ Այս տարվա սկզբին Օվերչուկը հույս էր հայտնել, որ ստորագրված ԱԱԳ համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն մինչև 2026 թվականի վերջը։
Նմանատիպ հոդվածներ
Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել...
Բաքվի դատարանը հրապակել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Արայիկ Հարությունյանը և Լևո...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...