Ամենաուժեղ բանակն էլ կարող է «ծանր» ապտակ ստանալ․ Խամենեին սպառնացել է Թրամփին
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ անդրադառնալով ամերիկյան բանակի հզորության մասին գնահատականներին։ Այս մասին հաղորդում է APA-ն։
Իր ելույթում Խամենեին նշել է, որ Թրամփը պարբերաբար շեշտում է ԱՄՆ բանակի ուժը՝ այն անվանելով աշխարհում ամենահզորը։
«Բայց նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը երբեմն կարող է այնպիսի ապտակ ստանալ, որից հետո չի կարող բարձրանալ։ Նրանք ամեն անգամ ասում են, որ ռազմանավեր են ուղարկում Իրանի ափեր։ Այո, այդ նավերը շատ վտանգավոր են: Բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է դրանք ուղարկել ծովի հատակ», - նշել է Խամենեին։
Նա ընդգծել է, որ Թրամփը չի կարող ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Հավելենք՝ ԱՄՆ նախագահն իր վերջին ելույթներից մեկում բողոքում է իր ժողովրդին, որ արդեն 47 տարի չի կարող ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։
«Դա լավ խոստովանություն է»,- հավելել է Խամենեին։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...