Վրաստանը հերքում է ՌԴ-ի հետ երկաթուղային կապի շուրջ քննարկումները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին Ռուսաստանի հետ չի վարել բանակցություններ ոչ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, ոչ էլ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ նշված հարցերով որևէ շփում չի եղել։
Կոբախիձեն այս մասին ասել է լրագրողների հարցին ի պատասխան՝ պարզաբանելով, թե արդյոք եղել է «ոչ պաշտոնական» հաղորդակցություն ռուսական կողմի հետ։ Վարչապետը նշել է, որ եթե այդ ուղղությամբ նոր զարգացումներ լինեն, կառավարությունը համապատասխան տեղեկատվությունը կներկայացնի հանրությանը։
Փետրվարի 12-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ քննարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Երկխոսությունը շարունակվում է Ժնևի քննարկումների ձևաչափով։ Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ 2008 թվականի օգոստոսի 26-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Վրաստանը չի ճանաչում այդ տարածքների ինքնիշխանությունը՝ դրանք համարելով օկուպացված։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...