Մանրամասներ՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպումից
Հայաստանի օկուպացված տարածքների հարցը, իհարկե, բարձրաձայնվել է, և կա երկկողմ փոխըմբռնում, որ այն պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի շրջանակում։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման քննարկումներին։
«Ասեմ ավելին, առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Հաշվի առնելով, որ նախորդն Ադրբեջանի տարածքում էր տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այս անգամ Հայաստանի տարածքում տեղի կունենա»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ 2026 թվականի փետրվարի 13–14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։
Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի արդեն սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով համապատասխան բոլոր ընթացակարգերը։
Նմանատիպ հոդվածներ
Էփշտեյնի գործով հրապարակվել է 300 ականավոր անձանց անուններ․ նրանց թվում է՝ Քիմ Քարդաշյանը
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերում հիշատակված ավելի քան 300...
Փաշինյանը հրապարակել է «ՔՊ»-ի քվեարկության արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները այսպիսին է․ 1...
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...