Եթե համաձայնություն ձեռք չբերվի, ՀԷՑ-ը կարող է գերակա հանրային շահ ճանաչվել. Մեսրոպյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող է գերակա հանրային շահ ճանաչվել, եթե պետության և սեփականատիրոջ միջև համաձայնություն ձեռք չբերվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
Նա պարզաբանել է, որ ընկերությանը լիցենզիայից զրկելուց հետո երեք ամսվա ընթացքում պետությունը պետք է բանակցություններ սկսի, սեփականատիրոջը որոշակի գումար առաջարկի և փորձի հետ գնել այն։ Նրա խոսքով՝ այդ եռամսյա ժամկետը դեռ չի ավարտվել։
Մեսրոպյանը ենթադրել է, որ մոտ ժամանակներս համապատասխան պետական մարմինների կողմից այդ մասին պարզաբանում կտրվի։ «Եթե այդ ժամկետի շրջանակում կողմերը համաձայնության չգան, ընկերության բաժնետոմսերի և գույքի օտարումը կշարունակվի՝ այն գերակա հանրային շահ ճանաչելու միջոցով», - եզրափակել է Մեսրոպյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...