ԱՄՆ-ում ժամանակին փակել են դռները Բելառուսի առջև. Լուկաշենկո
Ռուսաստանն ու Չինաստանը Բելառուսի գոյության համար կենսական նշանակություն ունեցող երկրներ են։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Միութենական պետության պետական քարտուղար Սերգեյ Գլազևի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Մինսկի դիրքորոշումն այդ հարցում հստակ է։ Լուկաշենկոն նշել է, որ Արևմուտքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ժամանակին փակել են դռները Բելառուսի առջև և համագործակցության հնարավորություններ չեն առաջարկել։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը մշտապես բաց են պահել իրենց դռները Բելառուսի համար։
Նախագահը հայտարարել է, որ երկիրը որևէ թշնամական քայլ չի ձեռնարկել Միացյալ Նահանգների նկատմամբ։ Լուկաշենկոյի խոսքերը փոխանցել է «Բելտա» գործակալությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...