Ուկրաինային տրամադրեք «Տոմահավկ» հրթիռներ. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Ուկրաինային տրամադրել «Տոմահավկ» հրթիռներ՝ Ռուսաստանին հարվածելու համար։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ անվանել է ամոթալի։
Մյունխենի անվտանգության համաժողովում նա հայտարարել է, որ Ուկրաինան կռվում է առաջնագծում՝ պաշտպանելով Արևմուտքի ժողովրդավարական արժեքները, մինչդեռ Թրամփը, իբր, կամ չի հասկանում տառապանքի մասշտաբը, կամ անտարբեր է դրա նկատմամբ։
Հիլարի Քլինթոնը նաև կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է «Տոմահավկ» թևավոր հրթիռներ փոխանցի Կիևին։ Դա թույլ կտա Ուկրաինայի զինված ուժերին ավելի մեծ վնաս հասցնել Ռուսաստանի տարածքին, ինչը կարող է հիմք դնել ծանրակշիռ բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ԶՈՒ-ն պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության. Reuters
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ երկարատև ռազմական գործողության, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման...
Բեռլինը պարտվեց Փարիզին՝ բանակցությունները ձախողվել են. Spiegel
Գերմանական Spiegel թերթի փոխանցմամբ՝ Մյունխենում կայացած եվրոպական առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու միջև Ուկրաինայի ֆին...
Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. Թեհրանում պայթյուններ են
Թեհրանում պայթյուններ են գրանցվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելը հարվածել է Իրանին։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել...
Մահափորձ Իրանի նախագահի դեմ. նա չի տուժել
Իսրայելի կողմից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի դեմ մահափորձ է եղել։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել մոտ 30 թ...