ԱՄՆ ԶՈՒ-ն պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության. Reuters
ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ երկարատև ռազմական գործողության, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարձակման, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, որոնք ցանկացել են անանուն մնալ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում փետրվարի 17-ին։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կհանդիպեն Թեհրանի ներկայացուցիչների հետ, իսկ Օմանի ներկայացուցիչները կհանդիսանան միջնորդներ։
Բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը կնախընտրեր համաձայնության հասնել Իրանի հետ, բայց «դա շատ դժվար է անել»։
ԱՄՆ-ի նախագահը, իր հերթին, հիշատակել է փետրվարի 13-ին Իրանում կառավարության փոփոխության հնարավորությունը, նշելով, որ «դա, կարծես, լավագույն բանն է, որ կարող է տեղի ունենալ»։ Նա չի պատասխանել այն հարցին, թե ով կարող է ղեկավարել երկիրը, բայց ասել է, որ «կան նման մարդիկ»։
Հավելենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել երկու նավատորմ՝ USS Abraham Lincoln և USS Gerald R. Ford ավիակիրների գլխավորությամբ։ Բացի այդ, ըստ The Wall Street Journal-ի, մեկ այլ ավիակիր՝ USS George H.W. Bush-ը, հրաման է ստացել տեղակայվել Մերձավոր Արևելքում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինային տրամադրեք «Տոմահավկ» հրթիռներ. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Ուկրաինային տրամադրել «Տոմահավկ» հրթիռներ՝ Ռուսաստանին հարվածելու հ...
Բեռլինը պարտվեց Փարիզին՝ բանակցությունները ձախողվել են. Spiegel
Գերմանական Spiegel թերթի փոխանցմամբ՝ Մյունխենում կայացած եվրոպական առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու միջև Ուկրաինայի ֆին...
Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. Թեհրանում պայթյուններ են
Թեհրանում պայթյուններ են գրանցվել։ Ըստ ԶԼՄ-ների՝ Իսրայելը հարվածել է Իրանին։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել...
Մահափորձ Իրանի նախագահի դեմ. նա չի տուժել
Իսրայելի կողմից Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի դեմ մահափորձ է եղել։ Հրեական օդուժն Իրանում հարվածներ է հասցրել մոտ 30 թ...