Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել. փաստաբան
Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։ Այս մասին գրել է Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։
Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»,– գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...