Կիևը արգելափակում է Ռուսաստանից նավթի մատակարարումը. Սիյարտո
«Դրուժբա» խողովակաշարը չի վնասվել և պատրաստ է շահագործման, սակայն Ուկրաինան խոչընդոտում է ռուսական նավթի մատակարարումը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Խողովակաշարի շուրջ ենթակառուցվածքների վնասը չի խոչընդոտում դրա գործունեությանը։ Տեխնիկապես այն պատրաստ է վերսկսել մատակարարումները։ Հետևաբար, խոչընդոտման համար կա միայն քաղաքական պատճառ», - ասել է նա «Կոշութ» ռադիոկայանի եթերում։
Սա Հունգարիայի արտաքին գործերի նախարարի մեկնաբանությունն էր Հունգարիա և Սլովակիա Ուկրաինայի միջոցով մատակարարումների դադարեցման մասին հաղորդագրությունների վերաբերյալ։
Սլովակական «Նովինի» թերթի փոխանցմամբ՝ երկիր ներմուծումը, ենթադրաբար, կվերսկսվի առաջիկա օրերին։ Էկոնոմիկայի նախարարությունը իրավիճակը անվանել է Սլովակիայի և ամբողջ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգ։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի հայտարարությունը՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եր...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...