Ամեն օր ավելի քան 1000 երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվում
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ մանկական քաղցկեղի և քաղցկեղ ունեցող երեխաների ու դեռահասների, այդ հիվանդությունը հաղթահարածների և նրանց ընտանիքների առջև ծառացած եզակի մարտահրավերների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջից։
««Հերացի» վերլուծական կենտրոնն է թեմային անդրադառնում․
2018 թվականի սեպտեմբերին ԱՀԿ-ն հայտարարել էր նոր ջանքերի՝ ԱՀԿ մանկական քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության մասին, որի նպատակն է մինչև 2030 թվականը հասնել քաղցկեղով հիվանդ երեխաների առնվազն 60% ապրելիության մակարդակի` այդպիսով փրկելով ևս մեկ միլիոն կյանք: Այս նոր նպատակը կրկնապատկում է քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային բուժման մակարդակը։
Ամեն օր ավելի քան 1000 երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվում։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող երեխաների ավելի քան 80%-ը հաղթահարում է հիվանդությունը։ Սակայն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում և դրանից դուրս ապրող շատ երեխաների համար իրականությունը ցավոք այլ է` մահվան ելքով։
Քաղցկեղը երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է: Մանկական քաղցկեղի ախտորոշումից հետո ողջ մնալու հավանականությունը կախված է այն երկրից, որտեղ երեխան ապրում է. բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների ավելի քան 80%-ը բուժվում է, սակայն ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներում՝ այդ թիվը 30%-ից պակաս է:
Վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղն ավելի հավանական է, որ կարձագանքի արդյունավետ բուժմանը և կհանգեցնի ապրելիության ավելի մեծ հավանականության, դժվարությունների նվազեցման, ինչպես նաև հաճախ ավելի էժան և պակաս ինտենսիվ բուժման: Քաղցկեղով երեխաների կյանքում կարելի է զգալի բարելավումներ կատարել՝ քաղցկեղը վաղ հայտնաբերելով և խնամքի ուշացումներից խուսափելով: Ճիշտ ախտորոշումը կարևոր է քաղցկեղով երեխաների բուժման համար, քանի որ յուրաքանչյուր քաղցկեղ պահանջում է բուժման հատուկ ռեժիմ, որը կարող է ներառել վիրահատություն, ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա:
Մանկական քաղցկեղը կապված է մի շարք նախազգուշական ախտանիշների հետ, ինչպիսիք են ջերմությունը, ուժեղ և կայուն գլխացավերը, ոսկրային ցավը և քաշի կորուստը, որոնք կարող են հայտնաբերվել ընտանիքների և որակավորված առաջնային օղակի մասնագետների կողմից:
Վաղ ախտորոշումը կարևոր է բոլոր պայմաններում և բարելավում է բազմաթիվ քաղցկեղների ապրելիության ցուցանիշը: Վաղ և ճիշտ ախտորոշումը խթանող ծրագրերը հաջողությամբ իրականացվել են բոլոր եկամտային մակարդակների երկրներում, հաճախ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ, որտեղ կարևոր դեր են խաղում ծնողական խմբերը»։
Նմանատիպ հոդվածներ
Դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ. Արամ Վարդևանյան
Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որի իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձ...
Սաստիկ բքի և տեսանելիության ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Փետրվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և մարդիկ ստիպված են մաքսատուրք վճարել. Գառնիկ Դանիելյան
Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլե...
Մասկի՝ Starlink-ը փակելու որոշումից հետո, ռուսական ռազմական ստորաբաժանումների գրեթե 90%-ը կորցրեց կայուն կապը
Իլոն Մասկի կողմից Starlink արբանյակային կապի անջատման որոշումից հետո ռուսական ստորաբաժանումների գրեթե 90 տոկոսը կորցրել...