Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և մարդիկ ստիպված են մաքսատուրք վճարել. Գառնիկ Դանիելյան
Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բանն այն է, որ երբ դեռ ամիսներ առաջ մեր քաղաքացիները երրորդ երկրներից ձեռք էին բերում էլեկտրոմոբիլներ, չկար մաքսատուրքի մասին որևէ խոսակցություն։
Նշեմ նաև, որ էկոնոմիկայի նախարարը դեկտեմբերին հայտնեց, որ մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից՝ անկախ արտադրության թվականից։
Հաշվի առնելով լոգիստիկ խնդիրների առկայությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը առաջարկում եմ վերանայել սահմանված ժամկետը՝ այն դարձնելով եռամսյա։ Ամիսներ առաջ գնված և դեռևս ՀՀ չհասած էլեկտրոմոբիլների տերերին ևս պետք է վերաբերի այս որոշումը։
Այլապես, մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել մի քանի հազար դոլար կազմող ԱԱՀ-ն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է»։
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է. հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեից Auroranews-ը տեղեկացավ, որ այսօր ձերբակալվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային...
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը (2026թ․) Փոշ...
Երևանում սպասվում են տեղումներ՝ անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ի և 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հո...