Մասկի՝ Starlink-ը փակելու որոշումից հետո, ռուսական ռազմական ստորաբաժանումների գրեթե 90%-ը կորցրեց կայուն կապը
Իլոն Մասկի կողմից Starlink արբանյակային կապի անջատման որոշումից հետո ռուսական ստորաբաժանումների գրեթե 90 տոկոսը կորցրել է կայուն կապը։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ անդրադառնալով Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը և Դնեպրոպետրովսկի ու Զապորոժիեի մարզերի սահմանագոտում ուկրաինական ուժերի հաջողություններին։
Հրատարակությունը նշում է, որ ռուսական զորքերի համար լրացուցիչ խնդիրներ են առաջացրել նաև Telegram հարթակի նկատմամբ սահմանափակումները։
The Telegraph-ը նաև գրում է, որ Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանի խորքային շրջաններին՝ փորձելով հակադարձել այն տպավորությանը, թե Մոսկվան առավելություն ունի պատերազմում։
Պարբերականի փոխանցմամբ՝ «Ֆլամինգո» հրթիռներով հարված է հասցվել Վոլգոգրադի մերձակայքում գտնվող զինամթերքի պահեստին և Տամբովի մարզի հրթիռային գործարանին։ Բացի այդ, նշվում է Սուջայի ուղղությամբ նշանակալի հարվածի մասին, որի հետևանքով ոչնչացվել է 6000 անօդաչու սարք։ Սա, ըստ հրապարակման, Մոսկվայի համար պատերազմի ողջ ընթացքում գրանցված ամենախոշոր կորուստներից մեկն է։
Նմանատիպ հոդվածներ
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է. հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեից Auroranews-ը տեղեկացավ, որ այսօր ձերբակալվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային...
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Արաբկիրում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 3-9-ը (2026թ․) Փոշ...
Երևանում սպասվում են տեղումներ՝ անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին, 15-ի և 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հո...