Հակամարտություն չէր լինի, եթե Թրամփը նախագահ լիներ. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չէր սկսվի, եթե Դոնալդ Թրամփը 2022 թվականին ԱՄՆ նախագահը լիներ, հավելելով, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը ամբողջ Եվրոպան էր ներքաշել դրա մեջ, բացի Հունգարիայից։
«2025 թվականի հունվարին, ԱՄՆ նոր նախագահի իշխանության գալով, ԱՄՆ-ն դուրս եկավ պատերազմից։ Իհարկե, եթե Թրամփն ավելի վաղ նախագահ լիներ, այս պատերազմը նույնիսկ չէր սկսվի։ Բայց ոչ թե նա էր նախագահը, այլ դեմոկրատ Բայդենը, որը ոչ միայն աջակցեց պատերազմին, այլև ներքաշեց բոլոր եվրոպական երկրներին դրա մեջ։ Բացառությամբ մեկի՝ Հունգարիայի, քանի որ մենք դիմադրեցինք և դուրս մնացինք», - ասել է Օրբանը՝ ամփոփելով տարին։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ սա «լավ դաս է նրանց համար, ովքեր անընդհատ ցանկանում են մերձենալ ավելի մեծ տերության հետ և չեն վստահում ինքնիշխան արտաքին քաղաքականությանը»։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայի և Երևանի միջև բանակցություններ են ընթանում. Խանդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի երկաթ...
Փաշինյանը անդրադարձել է «ՔՊ» կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման սկզբունքներին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի...
Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք «Զայեդ» մրցանակով նախատեսված 1 միլիոն դոլարը. վարչապետ
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբու Դաբիում ստացած «Զայեդ» մարդկային եղբա...
Խնդրում եմ համբերատար լինել. Ավինյանը՝ Երևանում առկա է փոսերի խնդիրներից
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ երևանցիներ, Գիտենք, որ այս պահին Երևանում առկա է փո...