Դանիայի վարչապետը հրաժարվել է գին սահմանել Գրենլանդիայի համար
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հրաժարվել է գին սահմանել Գրենլանդիայի համար Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ BBC-ն մեջբերել է նրա խոսքերը։
Ֆրեդերիկսենը մերժել է այն հարցը, թե արդյոք կարող է գին սահմանել Գրենլանդիայի համար։ «Իհարկե՝ ոչ», - ասել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ պետք է հարգվեն ինքնիշխան պետությունները և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ «Գրենլանդիայի ժողովուրդը հստակորեն հայտարարել է, որ չի ցանկանում դառնալ ամերիկացի», - ընդգծել է Ֆրեդերիկսենը։
Ավելի վաղ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, վարչապետը հայտարարել էր, որ դանիական և ամերիկյան կողմերի միջև Գրենլանդիայի շուրջ վեճը չի լուծվել։ Փետրվարի 13-ին Ֆրեդերիկսենը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ներկա է եղել նաև Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռի հայտարարությունը՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Եր...
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
Պատասխանատու ձևով ասում եմ, գերազանց առաջադիմությամբ կրթությունից դուրս չի մնա. Փաշինյան
Որևէ ուսանող կրթական պրոցեսից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման վարձը վճարելու խնդիր ունի։ Այս մասին ասել...
Մոսկվայի և Երևանի միջև բանակցություններ են ընթանում. Խանդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի երկաթ...