Լավրովը լիարժեք ռազմական պատասխան է խոստացել Եվրոպայի հարձակման դեպքում
Եթե Եվրոպան սկսի հարձակում Ռուսաստանի դեմ, կստանա «լիարժեք ռազմական պատասխան»։ Այս մասին ՆՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը իրականացնում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում և «ոչ մի Եվրոպայի վրա» հարձակվելու մտադրություն չունի։
«Եթե հանկարծ Եվրոպան իր՝ մեր դեմ պատերազմի պատրաստվելու մասին հնչեցրած սպառնալիքները կյանքի կոչի և սկսի հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա, ապա, ինչպես ասել է [նախագահ Վլադիմիր Պուտինը], դա մեր կողմից այլևս հատուկ ռազմական գործողություն չի լինի։ Դա կլինի լիարժեք ռազմական պատասխան՝ մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով՝ համապատասխան դոկտրինալ փաստաթղթերի շրջանակում»,- զգուշացրել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...