Համաշխարհային աստղեր են այցելելու Հայաստան. Պապոյան
Անուններ չեմ տա, կգա ժամանակ՝ Կառավարությունը դրա մասին կասի: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ովքեր են լինելու այն համաշխարհային աստղերը, ովքեր առաջիկայում կայցելեն Հայաստան:
«Ես ասել եմ, որ մենք պլանավորում ենք այսուհետ տարեկան մինչև երկու կամ ավել համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան:
Սա զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է, որովհետև նման միջոցառումներով՝ օրինակ, մեր հարևան Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը:
Եթե մարդիկ հետևում են սիրելի աստղին ու պայմանական, չեն հասցնում գնալ վերջինիս, օրինակ՝ Աթենքի համերգին, իմանում են, որ 2 ամիս հետո Երևանում համերգ է լինելու, ու գալիս են Երևան: Սա պետք է լինի ոչ թե 5-6 տարին մեկ, այլ հաճախ»,- հայտարարել է Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...