Կարմրուկի բռնկում՝ Լոնդոնի հյուսիսում
Լոնդոնի հյուսիսում կարմրուկի բռնկման հետևանքով ավելի քան 60 երեխա է վարակվել:
Էնֆիլդի յոթ դպրոց և մեկ մանկապարտեզ հայտնել են կարմրուկով վարակման դեպքերի մասին, ընդ որում՝ որոշ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Sunday Times-ը: Մտավախություն կա, որ բռնկումը կապված է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԿԿԽ (կարմրուկ, խոզուկ, կարմրախտ) պատվաստումների ցածր մակարդակի հետ:
Յուրաքանչյուր վարակված անձից՝ կարմրուկը կարող է տարածվել մինչև 18 չպատվաստված մարդու վրա: Էնֆիլդի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Դուդու Շեր-Արամին հայտարարել է, որ բռնկումը լուրջ սպառնալիք է ներկայացնում, քանի որ կա մտավախություն, որ այն կառաջացնի շատ ավելի մեծ համաճարակ ամբողջ Լոնդոնում, հատկապես երեխաների շրջանում:
Ըստ նրա՝ Լոնդոնում պատվաստումների մակարդակը երկրում ամենացածրերից մեկն է, եթե ոչ ամենացածրը:
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայում կսկսվի երեխաների պատվաստման պետական արշավ՝ սոցիալական ցանցերում, YouTube-ում և ռադիոյով գովազդների միջոցով, որպեսզի հակազդեն պատվաստումների նկատմամբ առկա թերահավատությանը:
Նմանատիպ հոդվածներ
Այլմոլորակայիններ գոյություն ունեն. Բարաք Օբամա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը։«Նրանք իրական են, բայց ես նրան...
4400 ձերբակալություն. ԱՄՆ-ում ներգաղթյալների կալանքի գործելաոճը չի փոխվում
ԱՄՆ դատարանները ավելի քան 4400 անգամ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության՝ ICE-ի կողմից ձերբակալությունները, ճանաչել են ա...
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «...
Կրակոցների դեպքից առաջ իրականացվել են օպերատիվ միջոցառումներ, սակայն զենք չի հայտնաբերվել. Հետք
«Հետք»-ի տեղեկություններով շուրջ մեկ ամիս առաջ Քրեական ոստիկանության աշխատակիցները ավելին քան 30 անձանց ոստիկանական բաժի...