4400 ձերբակալություն. ԱՄՆ-ում ներգաղթյալների կալանքի գործելաոճը չի փոխվում
ԱՄՆ դատարանները ավելի քան 4400 անգամ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության՝ ICE-ի կողմից ձերբակալությունները, ճանաչել են անօրինական, սակայն այդ գործելաոճը շարունակվում է:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դատական տվյալների վերլուծությանը, հոկտեմբերից ի վեր ԱՄՆ դաշնային դատավորները ամբողջ երկրում կայացրել են առնվազն 4421 որոշում՝ անօրինական ճանաչելով ներգաղթյալների կալանավորումը ICE-ի կողմից: Չնայած դրան, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է մարդկանց երկարատև կալանքի տակ պահելու գործելաոճը՝ զանգվածային արտաքսումների արշավի շրջանակներում:
Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր ձերբակալվածները ներկայացրել են ավելի քան 20 200 նման հայց՝ պահանջելով ազատ արձակել իրենց։ Առնվազն 4421 դեպքում՝ ավելի քան 400 դաշնային դատավորներ, վճռել են, որ ICE-ը մարդկանց ապօրինի է պահում։
Միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին ICE-ի կենտրոններում ձերբակալվածների թիվը հասել է 68 հազարի, ինչը մոտ 75%-ով ավելի է, քան անցյալ տարի Թրամփի պաշտոնը ստանձնելու պահին էր:
Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ ICE-ը նախատեսում է նաև 23 արդյունաբերական պահեստ վերափոխել ներգաղթյալների պահման կենտրոնների, որտեղ կտեղակայվի մինչև 80 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Այլմոլորակայիններ գոյություն ունեն. Բարաք Օբամա
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ հավատում է այլմոլորակայինների գոյությանը։«Նրանք իրական են, բայց ես նրան...
Կարմրուկի բռնկում՝ Լոնդոնի հյուսիսում
Լոնդոնի հյուսիսում կարմրուկի բռնկման հետևանքով ավելի քան 60 երեխա է վարակվել:Էնֆիլդի յոթ դպրոց և մեկ մանկապարտեզ հայտնել...
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «...
Կրակոցների դեպքից առաջ իրականացվել են օպերատիվ միջոցառումներ, սակայն զենք չի հայտնաբերվել. Հետք
«Հետք»-ի տեղեկություններով շուրջ մեկ ամիս առաջ Քրեական ոստիկանության աշխատակիցները ավելին քան 30 անձանց ոստիկանական բաժի...