Թրամփը խոստացել է ֆինանսավորում՝ կայարանը իր անունով կոչելու դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերին մոտ 16 միլիարդ դոլար հատկացնել Նյու Յորքում խոշոր ենթակառուցվածքային նախագծի համար, եթե նա համաձայնվի վերանվանել Փենն կայարանը և Վաշինգտոնի մետրոպոլիտենային տարածքում գտնվող օդանավակայանը իր անունով, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Թրամփի առաջարկը Շումերը մերժել է, ով նախագահին տեղեկացրել է, որ ինքը լիազորություններ չունի նման անսովոր խնդրանքը կատարելու համար, հաղորդել է հեռուստաալիքը։
Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները փետրվարի 3-ին դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ Հուդզոն գետի թունելի 16 միլիարդ դոլարի ֆինանսավորումը սառեցնելու համար՝ պահանջելով անհապաղ վերսկսել Ջո Բայդենի վարչակազմի կողմից 2023-2024 թվականներին հաստատված հիմնական նախագծի ֆինանսավորումը։
Նմանատիպ հոդվածներ
Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Հայաստան...
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ն...
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը
Բաքվի դատարանում հրապարակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատավճիռը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Արա...
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով. Ալեն Սիմոնյան
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, և Երևանը այլ պատկերացում չունի։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հ...