Մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ. Լավրով
Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ։ Այդ մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես չեմ թաքցնի այն փաստը, որ մենք կապեր ունենք որոշ եվրոպական առաջնորդների հետ։ Նրանք զանգահարում են և խնդրում են մեզ չհրապարակել այդ զրույցները։ Ոմանք նույնիսկ այստեղ են հայտնվում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նման փակ և գաղտնի շփումների ընթացքում եվրոպացի առաջնորդների հնչեցրած հայտարարությունները էականորեն չեն տարբերվում նրանց հրապարակային դիրքորոշումներից։
«Նույն հին կոչերը. եկեք վերջ տանք ռուս-ուկրաինական պատերազմին, ինչ-որ բան պետք է արվի»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ. «Հետք»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ՝ 2026 թվականի փետրվարի 5-ին, դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Հայաստ...
Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց
Դատարանը Միքայել Սրբազանի նկատմամբ տնային կալանք կիրառեց՝ փոխելով խափանման միջոցը: Հիշեցնենք` Միքայել Սրբազանը փաստաբանն...
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է. Ռուբինյան
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղության համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջու...
Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Հայաստան...