Իրանում ԱՄՆ դեսպանատունն արտակարգ հայտարարություն է տարածել
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը արտակարգ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ երկրից՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։
Դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում անհապաղ լքել Իրանը։ Հայտարարությունում որպես հնարավոր տարբերակ նշվում է նաև ցամաքային ճանապարհով դուրս գալը՝ Թուրքիայի կամ Հայաստանի ուղղությամբ, եթե դա անվտանգ է տվյալ պահին։
Դեսպանատան տվյալներով՝ երկրում ընթացող բողոքի ակցիաները կարող են վերաճել բռնության, ինչը կարող է հանգեցնել ձերբակալությունների և մարմնական վնասվածքների։ Նշվում է, որ Իրանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, փակվում են ճանապարհներ, արձանագրվում են տրանսպորտի և ինտերնետի աշխատանքի խափանումներ։
Բացի այդ, սահմանափակվել է կապի հասանելիությունը, իսկ մի շարք ավիաընկերություններ չեղարկում կամ կրճատում են իրենց չվերթները, ինչը բարդացնում է երկրից դուրս գալու հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...