Վենսը Հայաստան այցելությունից հետո անմիջապես Ադրբեջան չի գնա. Euronews
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաջորդ երկուշաբթի կայցելի Հայաստան, իսկ այս ամսվա վերջին՝ Ադրբեջան, ինչը վկայում է Վաշինգտոնի հետաքրքրության աճի մասին տարածաշրջանի նկատմամբ՝ անցյալ տարի համաձայնեցված խաղաղության շրջանակի իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնում է Euronews-ը:
Այցը դիտարկվում է որպես ԱՄՆ ջանքերի մաս՝ խթանելու առևտուրը, ներդրումները և ենթակառուցվածքային զարգացումը տարածաշրջանում TRIPP միջանցքի միջոցով։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանների կարծիքով, նախաձեռնության հաջողությունը պահանջում է արդյունավետ կառավարում և սերտ տրանսատլանտյան համակարգում։
«Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան վկայում է ԱՄՆ-ի կողմից 2025 թվականի խաղաղության շրջանակի իրականացման ուղղությամբ առաջընթացի մասին»,– ասել է Ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի աշխարհատնտեսական ծրագրի ավագ վերլուծաբան Տիհոմիրա Կոստովան։
Նրա խոսքով՝ TRIPP միջանցքը կարող է նպաստել տարածաշրջանային համագործակցությանը և օտարերկրյա ներդրումներին, սակայն դա հնարավոր կլինի միայն խիստ պայմանների առկայության դեպքում։





























