Թրամփը Ալիևին և Փաշինյանին անվանել է «իսկապես լավ առաջնորդներ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացված Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը տարածաշրջանային խաղաղության գործընթացում՝ նրանց անվանելով «իսկապես լավ առաջնորդներ»։
Ելույթ ունենալով միջոցառման ընթացքում՝ Թրամփը հերթական անգամ անդրադարձել է իր մասնակցությանը մի շարք միջազգային հակամարտությունների կարգավորման գործընթացներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ հնարավոր է եղել լարվածության նվազեցում և երկխոսության հաստատում տարբեր տարածաշրջաններում։
«Ես մասնակցել եմ բարդ և երկարատև հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Պակիստանի և Հնդկաստանի, Իսրայելի և Իրանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Խոսելով անցած տարվա օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքների մասին, որի շրջանակում երեք երկրների ղեկավարները ստորագրել էին մի շարք կարևոր փաստաթղթեր, Թրամփը հատուկ ընդգծել է հայ և ադրբեջանցի առաջնորդների դերը։ Նրա խոսքով՝ երկու ղեկավարներն էլ երկար տարիներ գործել են հակամարտության պայմաններում, սակայն ի վերջո կարողացել են գնալ քաղաքական երկխոսության և համաձայնությունների ճանապարհով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ռազմաբազան և սահմանապահները Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերն են. Լավրով
Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարար...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
Գնահատում եմ այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել Ադրբեջանի հետ որդեգրված աշխատելաոճը՝ անդրադառնալով գերիների հարցին։ «Շատ դրա...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...